Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի Խորհրդի եւ ՀԱՊԿ ԽՎ XV լիագումար նիստը համատեղ կկայանա երկուշաբթի, Միությունների տան Սյունազարդ դահլիճում, տեղեկացրել են Պետդումայի մամուլի ծառայությունում։

Խորհրդարանական վեհաժողովը կքննարկի ՀԱՊԿ անդամ պետությունների ազգային օրենսդրությունների մոդելային հանձնարարականների նախագծերը միջազգային ահաբեկչության ներթափանցման ուղիների փակման, էլեկտորալ գործընթացների եւ ՀԱՊԿ անդամ պետությունների ինքնիշխանության պաշտպանության ոլորտում օրենսդրության կատարելագործման վերաբերյալ, ինչպես նաեւ օրենսդրական ակտերի մի շարք այլ նախագծեր, նշել են մամուլի ծառայությունում։

ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի նիստի նախօրեին՝ դեկտեմբերի 4-ին, ՀԱՊԿ ԽՎ նախագահ, Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը հանդիպել է Մոսկվա եկած գործընկերների՝ ԽՎ պատվիրակությունների ղեկավարների հետ, նրանք քննարկել են գալիք նիստի օրակարգը, տեղեկացրել են Պետդումայի մամուլի ծառայությունում։