Համայնքային հողերից վերջացան ինքնակամ շինություններ կառուցելը, հիմա էլ բազմաբնակարան շենքերի վրա են սարքում: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 5-ին Երեւանի քաղաքապետարանում խորհրդակցության ժամանակ նշեց Երեւանիքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը՝ անդրադռանալով Ամիրյան փողոցի շենքերից մեկի տանիքին կառուցված տրհածին:

Զեկուցվեց, որ կառուցողը սեփականության վկայական ունի, բայց շինթույլտվություն չունի, երկու անգամ կասեցվել է շինարարությունը:

«Այսինքն կտուրին սեփականության վկայական ունի՞: Կասեցվել է, բայց էս պահին դրված է: Հիմա 5 նգամ կկասեցնենք, գիշերով կդնեն: Կրա՞կն ենք ընկել: Ամիրյան փողոցի վրա է: Կարելի՞ է էդքան չսիրել Երեւանը, ես չեմ պատկերացնում: Ի՞նչ է թե մի քմ բուդկա ավել ունենա, էնտեղ չուլան երեւի դնեն, զիբիլը լցնեն իրենց էդ բանի մեջ: Ուզում եմ հասկանալ՝ դրանից շենքի մյուս բնակիչների իրավունքները չի խախտվո՞ւմ»,-ասաց քաղաքապետը:

Իրավաբանական վարչության պեը տարոն Մարգարյանը պատասխանեց. «Կարող է խախտվում է, բայց այդ քաղաքացիները իրենց իրավունքի խախտման համար պետք է դիմեն ինքուրույն: Մենք փաստաթղթերի փաթեթը կնայենք, մի լուծում կգտնենք: Մենք նաեւ օրենսդրական նախագիծ ունենք այս հարցի կարգավորման համար, որը դեռ քննարկման փուլում է: Այս պահին կփորձենք ինչ-որ միջանկյալ լուծումով մի բան կազմակերպել»:

Հրաչյա Սարգսյանն էլ արձագանքեց. «Միջանկյալ լուծում գտեք, ամբարձիչը տարեք, ապամոնտաժեք Ամիրյանի վրայից: Ասեք՝ ինչ է պետք, ես անձամբ կգամ այնտեղ: Ես անձամբ կգամ էդ քաղաքացուն կտեսնեմ՝ չի՞ է այլանդակում քաղաքը: Ես անձամբ կգամ, թող ինձ դատի տան: Բազմաբնակարան շենքի վրա բուդկա են սարքում»: