Եվրահանձնաժողովը եւ ԵՄ երկրների ներկայացուցիչները հանգստյան օրերին քննարկել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների իններորդ փաթեթի պատրաստումը, առաջարկվում է պատժամիջոցների ցուցակներում ավելացնել 180 նոր կետ։ Այս մասին երկուշաբթի գրում է Politico թերթը՝ վկայակոչելով դիվանագետներին։

Նրանց տեղեկություններով՝ քննարկվում են տեխնոլոգիաների, ֆինանսների եւ մեդիա ոլորտի վերաբերյալ պատժամիջոցներ։

Հրատարակության մի քանի զրուցակիցները վստահություն են հայտնել, որ նոր միջոցները հնարավոր կլինի համաձայնեցնել «հարաբերականորեն ավելի արագ»՝ հավանաբար մինչեւ մյուս շաբաթ նախատեսվող ԵՄ Խորհրդի արտաքին գործերի նիստը եւ ԵՄ գագաթաժողովը։ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը նոյեմբերի վերջին հայտարարել էր, որ ԵՄ-ն աշխատում է Ուկրաինայի հակամարտության հետ կապված ՌԴ նկատմամբ պատժամիջոցների նոր փաթեթի մշակման ուղղությամբ։ Լյայենի խոսքով՝ ԵՄ-ն ակտիվորեն աշխատում է ռուսական տնտեսությունը թուլացնելու ուղղությամբ եւ կանգ չի առնի, մինչեւ Ուկրաինան չհաղթի։

Եվրամիությունը փետրվարից ՌԴ դեմ պատժամիջոցների արդեն ութ փաթեթն է կիրառել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության մեկնարկից հետո։ Պատժամիջոցների վերջին փաթեթը հաստատվել էր հոկտեմբերի սկզբին։