Ստամբուլում տրամվայի եւ ավտոբուսի մասնակցությամբ վթարի հետեւանքով տուժել է 11 մարդ, հայտնում է Anadolu-ն։

Վթարը տեղի է ունեցել քաղաքի հյուսիսում՝ Ալիբեյկյոյ շրջանում։ ՃՏՊ արդյունքում ավտոբուսը  ուժեղ վնասվել է։

Վթարի հետեւանքով տուժել է 11 մարդ, մեկը ծանր վիրավորվել է։  Փրկարարներին հաջողվել է ավտոբուսից դուրս բերել մեկ մարդու, որը սեղմվել էր կոնստրուկցիաներով։

Մի քանի կայարանների միջեւ տրամվայների երթեւեկությունը դադարեցվել է։