Այդ հարցը պետք է տալ դատախազությանը, ԱԺ ղեկավարությանը, որովհետև եթե այդպիսի գործընթաց կա, պարտավոր են ներկայացնել պատգամավորին, ես այդպիսի տեղեկություններ  չունեմ: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 5-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրուցյում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով տարածված լուրերին, թե ԱԺ դեկտեմբերի 6-ի նիստում հնարավոր է դատախազն իրեն պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն ներկայացնի:

«Ես պատգամավորական մանդատի թիկունքում չեմ թաքնվում: Այդ անձեռնմխելիությունը մանդատը ինձ համար  ժողովրդի համար ծառայելն է, նրանց պատգամները ներկայացնելը իշխանություններին: Եթե կա այդպիսի գործընթաց, թող գան իրականացնեն: Նաև բարոյական է, որ եթե այդպիսի գործընթաց կա, քննչական մարմինները պարտավոր են ինձ դրա մասին տեղեկացնել»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ իր փաստաբանը հայտարարել է, որ այդ գործով վաղեմության ժամկետն անցել է, Սեյրան Օհանյանն ասաց. «Ես տեղեկություն չունեմ, փաստաբանն ինչ ասել է՝ ճիշտ է ասել: Փաստաբանն ասել է այն գործընթացների շրջանակներում, որոնք իմ հետ կապված եղել են: Իմ հետ կապված տարբեր մանիպուլյացիոն գործընթացներ են եղել: 2018-իօ դեկտեմբերին իմ հետ կապված հանցագործություն է կատարվել, որ չեն թողել իմ ազատ տեղաշարժի իրավունքից ելնելով գնամ Վրաստան՝ այդ երկրի պաշտպանության նախկին նախարարի ծննդի մասնակցեմ: Ես ոչ մեղադրյալ եմ եղել, ոչ էլ կասկածյալ: Դրա հետ կապված քրգործ է հարուցվել, որը կարճել են: Ես այդ հարցը պետք է տամ դատախազներին՝ ինչու են այդ հանցագործությունը կոծկել»:

Նա անդրադարձավ նաեւ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությանը, ով չէր բացառել, որ այո ընդդիմադիր որոշ պատգամավորների անձեռնմխելիությունից զրկելու հրց կարող է բարձրացվել. «ԱԺ ղեկավարությունը նախ պետք է կարողանա պաշտպանել պատգամավորի շահերը: Մինչեւ հիմա իմ որպես պատգամավորի շահերը մինչեւ վերջ չի պահպանվել, մանավանդ ես լինելով ՀԱՊԿ-ի միջխորհրդարանական վեհաժողովի պշտպանության եւ անվտանգության կոմիտեի անդամ, ինձ երբեւիցե թույլ չեն տվել դուրս գամ եւ մասնակցեմ այդ կոմիտեների աշխատանքին: Ինձ համար նաեւ զարմանալի է ԱԺ ղեկավարության հայտարարությունները, թե տեսեք, հիմա «Հայաստան» դաշինքը, «Հայաստան» խմբակցությունը կքանդվի, ես այդպիսի տեղեկություններ ունեմ: ԱԺ ղեկավարությունը «ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն ինքը պետք է հետաքրքրված լինի, որ լինի ընդդիմությունը եւ այն ներկայացված լինի ԱԺ-ում»,-ասաց Օհանյանը: