Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի բանուկ խաչմերուկներում հնարավոր ճանապարհատրանսպորտային պատահարները կանխարգելելու, ինչպես նաև երթևեկությունն առավել արդյունավետ կարգավորելու նպատակով, Ստեփանակերտի քաղաքապետարանը՝ ճանապարհային ոստիկանության հետ համատեղ համապատասխան հետազոտություն անցկացնելուց հետո որոշել են  Անդրանիկ-Մարտունի և Մարտունի-Շահեն Դանիելյան փողոցների խաչմերուկներում տեղադրել  լուսացուցային օբյեկտներ։

Արցախի ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նշված խաչմերուկներում արդեն մի քանի օր է տեղադրվել և շահագործման են հանձնվել  ժանակակից հագեցվածությամբ լուսացույցները:

«Հնարավոր ճանապարհատրանսպորտային պատահարները կանխարգելելու նպատակով ճանապարհային ոստիկանությունը կո՜չ է անում խստագույնս հետևել լուսացույցի ազդանշանին և անշեղորեն պահպանել երթևեկության կանոնները։

Տրանսպորտային համակարգի բարեփոխման շրջանակում առաջիկայում նախատեսվում է նոր լուսացույցներ՝ այդ թվում հետիոտնի, տեղադրել մայրաքաղաքի մի շարք փողոցների խաչմերուկներում:

Լինել հետիոտն կամ վարորդ՝ պատասխանատվության չափը նույնն է: Մեր հետևողականությամբ նվազագույնի հասցնենք  ճանապարհատրանսպորտային պատահարների ու վերջին շրջանում հաճախակի դարձած վրաերթի դեպքերը»,- նշում են ոստիկանությունից։