Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ դեկտեմբերի 3-ին Քիշնև-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո օդանավակայանում հայտնաբերվել, ձերբակալվել և գծային բաժին է տարվել Մոլդովայի Հանրապետության քաղաքացի Միխաիլ Բ.-ն:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա 2016 թ. օգոստոսի 30-ից Ռումինիայի Հանրապետության Ինտերպոլի կողմից հետախուզվում էր մաքսանենգության և հանցավոր խմբավորմանն անդամակցելու մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ կալանք:

Հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ և դատախազությանը: