Կրեմլը հայտնել է, որ տեղեկություններ չունի Ռյազանի եւ Սարատովի մարզերի օդանավակայաններում տեղի ունեցած պայթյունների պատճառների մասին, հայտնում է Ինտերֆաքսը։

Լրագրողների խնդրանքին՝ մեկնաբանել որոշ տելեգրամյան ալքիների հաղորդագրություններն այն մասին, որ այդ միջադեպերը ուկրաինական կողմի դիվերսիայի հետեւանք են, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պատասխանել է․

«Ես այդ տեղեկությունները տեսել եմ միայն լրատվամիջոցներում, բայց ստույգ տեղեկատվության չեմ տիրապետում եւ չեմ կարող մեկնաբանել։ Առաջարկում եմ դիմել պաշտպանության նախարարությանը»։