Արեւելյան Եվրոպայում եւ ամբողջ Եվրասիայում անվտանգությունը կախված կլինի Ուկրաինայում հատուկ գործողության ավարտից եւ դրա արդյունքում ձեռք բերված պայմանավորվածություններից։ Այս մասին հայտարարել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը Մոսկվայում Կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի նիստում, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Ամբողջ Արեւելաեվրոպական տարածաշրջանի եւ ընդհանուր եվրասիական տարածքի անվտանգության իրավիճակը, հավանաբար նաեւ միջազգային անվտանգության ամբողջ ճարտարապետությունը կախված կլինի հատուկ գործողության ավարտից եւ դրա արդյունքում ձեռք բերված  պայմանավորվածություններից», — ասել է Զասը։