Ռյազանի մերձակայքում գտնվող օդանավակայանում բենզինատար է այրվել, պայթյուն է որոտացել, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով արտակարգ իրավիճակների ծառայություններին։ Պայթյունը տեղի է ունեցել ավիացիոն տեխնիկայի կայանատեղիում, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Պայթյունի հետեւանքով երեք մարդ է զոհվել, եւս վեցը վիրավորվել են, ՌԻԱ Նովոստիին հայտնել է աղբյուրը։ ՏԱՍՍ-ի տվյալներով՝ հինգ տուժած հոսպիտալացվել է։ Ըստ ՌԻԱ Նովոստիի զրուցակցի՝ այրման եւ բենզինատարի պայթյունի հետեւանքով ինքնաթիռ է վնասվել։

Ավելի վաղ Ռյազանի մերձակայքում գտնվող Դյագիլեւո օդանավակայանում ականատեսները հայտնել էին պայթյունի մասին։ «Дягилево ВКонтакте» խմբում տեղացի բնակիչները խոսել  են Մոսկվայի ժամանակով ժամը 6:30-6:40-ի սահմաններում գյուղով անցած «պայթյունի ալիքի» մասին, ինչպես նաեւ անցնող Արտակարգ իրավիճակների նախարարության, շտապօգնության եւ ոստիկանության մեքենաների մասին: Այն, որ պայթյունը տեղի է ունեցել Դյագիլեւոյում, հայտնում է նաեւ «Комсомольская правда: Рязань»-ը եւ «МК: Рязань»-ը։