ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ դեկտեմբերի 5-ին, կազմել է 395.91  դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.71 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 417.09 դրամ (աճել է 1.02 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 484.87 դրամ (նվազել է 0.24 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.36 դրամ (նվազել է 0.03 դրամով):

Երևանյան բանկերում դոլարը գնվում է 394-399 դրամով, վաճառվում է 404-405 դրամով:

Եվրոն բանկերում գնվում է 407-413 դրամով, վաճառվում է 424-431 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 5.47-6.25 դրամով, վաճառվում է 6.40-6.80 դրամով:

Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.

դոլարը գնվում է 398 դրամով, վաճառվում՝ 404-404.5 դրամով:

Եվրոն գնվում է 415-417 դրամով, վաճառվում է 425-427 դրամով:

Ռուբլին գնվում է 6.15-6.20 դրամով, վաճառվում է 6.35 դրամով: