Գերմանիայի հարավ-արեւմուտքում դպրոցում դանակով հարձակման հետեւանքով մի քանի երեխա է վիրավորվել, հայտնում է Bild-ը։

Նշվում է, որ դեկտեմբերի 5-ի առավոտյան գերմանական Բադեն-Վյուրտեմբերգ գերմանական հողի Շտուտգարտում մի տղամարդ հարձակվել է տարրական դպրոցի երկու աշակերտների վրա եւ թաքնվել փախստականների համար նախատեսված հանրակացարանում։ Միջադեպը տեղի է ունեցել Իլերկիրխբերգ կոմունայում, երկու աշակերտուհիներն էլ ծանր վիրավորվել են։

«Ականատեսներն անմիջապես ահազանգել են ոստիկանություն եւ փրկարար ծառայություն։ Փրկարար ծառայությունն օգնել է աղջիկներին եւ տեղափոխել նրանց հիվանդանոց»,- գրում է թերթը։

Bild-ի փոխանցմամբ՝ ոստիկանները շրջապատել են այն շենքը, որտեղ թաքնվել է հանցագործը, ներխուժել են այնտեղ ու բերման ենթարկել բոլոր բնակիչներին։ Միջադեպը հետաքննվում է։