ՀԱՊԿ ԽՎ-ն կոչ է արել պահպանել պատերազմում խեղդող, թունավոր կամ այլ նմանատիպ գազերի եւ մանրէաբանական նյութերի կիրառման արգելքի մասին Ժնեւյան 1925 թվականի արձանագրությունը եւ հանել դրան վերաբերող վերապահումները։ ՀԱՊԿ ԽՎ համապատասխան հայտարարությունը ընդունվել է երկուշաբթի օրը։

«Մենք հանդես ենք գալիս խեղդող, թունավոր կամ այլ նմանատիպ գազերի եւ մանրէաբանական նյութերի կիրառման արգելքի մասին Ժնեւյան 1925 թվականի արձանագրությունը անշեղորեն պահպանելու եւ դրան վերաբերող վերապահումները հանելու օգտին»,- ասված է ՀԱՊԿ ԽՎ հայտարարության մեջ։

Երկուշաբթի օրը Միությունների պալատի Սյունազարդ դահլիճում տեղի է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդի եւ ՀԱՊԿ ԽՎ XV լիագումար նիստը։