Թունիսը չեղարկել է մուտքի բոլոր սահմանափակումները, հայտնել է երկրի Զբոսաշրջության ազգային գրասենյակը։

Դեկտեմբերի 1-ից զբոսաշրջիկներն այլեւս ստիպված չեն լինի ներկայացնել պատվաստման վկայական, բացասական ՊՇՌ կամ արագ թեստի պատասխան։ Թունիսի առողջապահության նախարարությունն այս որոշումը բացատրել է երկրում հիվանդացության մակարդակի նվազմամբ։

«Սանիտարական արձանագրությունները կթարմացվեն համաճարակաբանական իրավիճակին համապատասխան»,- ընդգծել են Զբոսաշրջության ազգային գրասենյակում։