Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն խոսել է տարածաշրջանում հաղորդակցության ուղիներից եւ էներգետիկ նախագծերից։

Թուրքական Milliyet–ի փոպանցմամբ՝ Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել է, թե Հայաստանը խելացի կլինի եւ կօգտվի իր տարածքով անցնելիք նախագծերից։ Նա պնդել է, թե Հայաստանը հասկացել է, որ 30 տարի ճիշտ ուղղով չի գնացել։