Մոլդովայի իշխանություններն անում են հնարավոր ամեն ինչ՝ քաղաքացիների համար վտանգը կանխելու համար, հայտարարել է վարչապետ Նատալյա Գավրիլիցան այն բանից հետո, երբ Բրիչանի քաղաքի մոտ հրթիռի բեկորներ են հայտնաբերվել։

Միեւնույն ժամանակ գործադիր իշխանության ղեկավարը խստորեն դատապարտել է Ուկրաինայում քաղաքացիական օբյեկտների վրա դաժան հարձակումները եւ վերահաստատել է իր համերաշխությունը ուկրաինացի ժողովրդին հետ, հայտնում է moldova1.md-ը։

«Հարգելի քաղաքացիներ, Ուկրաինայում տեղի է ունենում հրթիռակոծությունների նոր ալիք՝ մեր երկրի համար ուղղակի հետեւանքներով։ Ինձ տեղեկացրին, որ որոշ ժամանակ առաջ Սահմանային ոստիկանության պարեկը Բրիչանի քաղաքի մոտ հայտնաբերել է հրթիռի բեկորներ։ Ե՛ւ ես, ե՛ւ իմ գործընկերներն անում ենք ամեն ինչ, որ իրավիճակը վերահսկողության տակ պահենք եւ մեր ժողովրդի համար որեւէ վտանգ թույլ չտանք։ Խնդրում ենք հետեւել իրավասու մարմինների խորհուրդներին եւ մնալ անվտանգ»,- ասված է վարչապետի հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ հրթիռը հայտնաբերվել է երկուշաբթի՝ դեկտեմբերի 5-ին, Բրիչանի քաղաքի մոտակայքում։ Ներքին գործերի նախարարության բոլոր մասնագիտացված ծառայությունները, տեղում են։ Ազգային բանակի ինժեներների խումբը նույնպես ուղարկվում է Բրիչանի՝ դեպքի վայրն ուսումնասիրելու համար։