Երեքշաբթի պղնձի արժեքը բարձրանում է՝ 1,8 տոկոսով իջնելուց հետո, վկայում են աճուրդների տվյալները։ Մեկ օր առաջ դոլարի ամրապնդումը զսպում էր պղնձի գնանշումները։

Պղնձի մարտյան ֆյուչերսը Comex բորսայում թանկացել է 0,65 տոկոսով՝ մեկ ֆունտը (մոտ 0,45 կիլոգրամ) 3,8 135 դոլար։

Լոնդոնի մետաղների բորսայում (LME), երկուշաբթի օրվա աճուրդների արդյունքներով, մեկ տոննա պղնձի արժեքը՝ երեք ամիս հետո մատակարարմամբ, իջել է 0,7 տոկոսով՝ 8 391 դոլար, ալյումինիումինը՝ 0,9 տոկոսով՝ 2 522,5 դոլար, ցինկինը բարձրացել է 1,53 տոկոսով՝ 3 126 դոլար։