Արցախի Հանրապետության բարձրադիր գոտիներում մառախուղի պատճառով տեսանելիությունը ցածր է: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:

Դեպի ՀՀ միջպետական մայրուղին բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Մառախուղ է Սյունիքի մարզում:

Վթարներն ու արտակարգ այլ իրավիճակները բացառելու նպատակով, ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր է:

Արցախի ՆԳՆ ԱԻՊԾ-ն կոչ է անում պահպանել ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները: