Դեկտեմբերի 6-ին Ազգային ժողովի նիստում տեղի կունենա Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրության գաղտնի քվեարկություն։ Կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն այս պաշտոնում առաջադրել է իրավաբանական գիտությունների դոկտոր Հայկ Գրիգորյանի թեկնածությունը։ Գրիգորյանը երկար տարիներ աշխատել է պաշտպանության նախարարությունում, այնուհետեւ հանրապետության Քննչական կոմիտեում, որտեղ զբաղեցրել է Գլխավոր ռազմական քննչական վարչության ղեկավարի տեղակալի պաշտոնը։ Այնուհետեւ գլխավորել է այդ վարչությունը, իսկ 2018-2021թթ. զբաղեցրել է Հայաստանի Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնը։

Քվեարկությունը կսկսվի ժամը 16.00-ին եւ կավարտվի 16.40-ին։

Նրա թեկնածությունն ավելի վաղ ստացել էր խորհրդարանի պետաիրավական մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը։