Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում տեղի կունենա «Սիլվայի գործով» դատական նիստ։

Որպես մեղադրյալներ գործով անցնում են Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ նախկին փոխվարչապետ, այժմ՝ «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Արմեն Գեւորգյանը։

Հիշեցնենք, որ նախորդ մի քանի նիստերը տեղի չէին ունեցել։