Աղետի գոտում բնակարանային խնդրի լուծման պետական ծրագրերի շրջանակում շահառու էին ճանաչվել 5 419 ընտանիքներ Լոռու, Շիրակի եւ Արագածոտնի մարզերում, եւ 5 391 ընտանիքների բնակարանային խնդիրն արդեն լուծվել է նախորդ տարիներին հատկացված 70 մլրդ դրամի շրջանակում։ Այս մասին դետեմբերի 6-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Հայաստանի քաղաքաշինության կոմիտեի Բնակֆոնդի եւ կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ Տանյա Արզումանյանը։

Նա նշել է, որ չլուծված են մնում Շիրակի մարզի Ջրաձոր համայնքի 28 ընտանիքների բնակարանային խնդիրները։ Այս խնդիրը, նրա հավաստիացմամբ, կլուծվի կառավարության օգնության մեկ այլ ծրագրի շրջանակում, որը վերաբերելու է  Ջրաձոր համայնքից Կապսի ջրամբարի կառուցման պատճառով տեղափոխված ընտանիքներին։

«Այսպիսով, ծրագիրը կավարտվի։ Կառավարության 2021թ. որոշմամբ, այդ գոտու բնակիչներին բնակարանով ապահովելու համար, որոնք ներառված են պետական աջակցության ծրագրում, հատկացվել է 3 մլրդ դրամ, որը տրամադրվում է որպես շինարարության դրամաշնորհ կամ բնակարան գնելու հավաստագիր»,- ավելացրել է Արզումանյանը։

Նշենք, որ դեկտեմբերի 7-ին լրանում է Սպիտակի երկրաշարժի, որն ավելի քան 25 հազար մարդու կյանք խլեց, 34-րդ տարելիցը։