Փետրվարի 24-ից մինչեւ դեկտեմբերի 4-ը Ուկրաինայում զոհվել է 6 702 խաղաղ բնակիչ. այսպիսին են ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի վերջին տվյալները։

ՄԱԿ-ի հաշվարկներով՝ վիրավորվել է 10 479 քաղաքացի։ Սպանվածների մեջ կա 424 երեխա, վիրավորների մեջ՝ 775։

ՄԱԿ-ի տվյալներով՝ նոյեմբերին զոհվել է 162 խաղաղ բնակիչ, այդ թվում 11 երեխա, վիրավորվել 526 մարդ (այդ թվում 32 երեխա)։

Ուկրաինայի իշխանությունների եւ բանակի վերահսկողության տակ գտնվող տարածքներում նոյեմբերին զոհվել է 134, վիրավորվել 446 խաղաղ բնակիչ։

Մահերի եւ վիրավորումների պատճառը հիմնականում գնդակոծություններն ու ռմբակոծություններն են։