Մեքսիկայի հարավ-արեւելքում չորս քաղաքացիական օդանավակայան կանցնի ռազմածովային նավատորմի նախարարության եւ պաշտպանության նախարարության վերահսկողությանը, տեղեկացրել է երկրի նախագահ  Անդրես Մանուել Լոպես Օբրադորը։

«Մենք արդեն որոշում ենք ընդունել, Կամպեչեում ամեն բան պատրաստ է... տեղեկացնում եմ ձեզ, որ «Սյուդադ դել Կարմեն» օդանավակայանը կկառավարվի ռազմածովային նավատորմի, իսկ Կամպեչեինը՝ պաշտպանության նախարարության կողմից»,- ասել է քաղաքական գործիչը մամուլի ասուլիսում, որը տեղի է ունեցել Կամպեչե նահանգ նրա կատարած այցի ընթացքում։

Նա հիշեցրել է պաշտպանության նախարարության կառուցվածքում Mexicana de Aviación ավիաընկերության ստեղծման կառավարության ծրագրերի մասին։ Ավիաընկերությունը զբաղվելու է նաեւ նախագահի ինքնաթիռի կոմերցիոն շահագործմամբ, նրան է անցնելու երեք օդանավակայանների վերահսկողությունը։

Mexicana de Aviación ավիաընկերությունը, նախագահի խոսքով, ստեղծվելու է մինչեւ 2023թ. վերջ եւ կառավարվելու է պետական ենթակառուցվածքային Olmeca-Maya-Mexica ընկերության կողմից, որը կառավարում է կառուցվող «Մայա գնացքը», Մեխիկոյի Ֆելիպե Անխելեսի AIFA միջազգային օդանավակայանը  եւ Տուլումայի օդանավակայանը։