Թուրքիայում մեծ արձագանք է գտել Netflix–ով հեռարձակվող մի սերիալում Թուրքիայի արեւելյան մասը որպես Հայաստան ներկայացնելը։

Netflix-ով հեռարձակվող Pepsi, where is my jet սերիալի առաջին մասին քարտեզ է հայտնվել, որում Թուրքիայի արեւելյան նահանգները (Արեւմտյան Հայաստան–խմբ) որպես Հայաստան է ներկայացվել։

Netflix–ի այս սերիալը Թուրքիայում մեծ աղմուկ է բարձրացրել եւ բազմաթիվ լրատվամիջոցներ ամոթալի են անվանել Netflix–ի քայլը։