Գլոբալ տաքացումը շատ լուրջ հետեւանքներ ունի, որոնց մասին քչերն են մտածում։ Եվրոպացի գիտնականներն ուշադրություն են հրավիրել այս ոչ ակնհայտ երեւույթներից մեկի վրա, որը կարող է զգալի վնաս հասցնել անտառներին։

Խոսքը դեպի մայրցամաքի հյուսիսային շրջաններ վնասատու բզեզների անընդհատ աճող միգրացիայի մասին է։ Նրանց կեցավայրն ընդլայնվում է կլիմայի փոփոխության պատճառով: Եվրասիական փշատերեւ անտառներում տարածված է եղեւնու կեղեւակեր մեծ բզեզը (typograph bark beetle): Ապրում է եղեւնիների կեղեւի տակ՝ կրծելով դրա տակ գտնվող փայտի երկար անցումները: Նախընտրում է եղեւնին։ Բացի այդ, այն աղտոտում է այդ տարածքները թրթուրներով, որոնք խոչընդոտում են ծառի հյութերի շարժմանը՝ ի վերջո հանգեցնելով նրա մահվան:

Նախկինում նրանք հաճախ բնակվում էին հիվանդ ծառերի կեղեւի տակ: Բայց կլիմայի տաքացման հետ մեկտեղ բզեզները հասցնում են մեծ սերունդներ ունենալ։ Իսկ սննդի համար պայքարում ստիպված են յուրացնել ամուր ծառեր, որոնք բավականին կենսունակ են։

Ֆինն մասնագետներն ահազանգում են՝ կեղեւակեր բզեզը համառորեն տեղափոխվում է ավելի ու ավելի շատ հյուսիսային շրջաններ: Մեզ անհրաժեշտ է համակարգված մոտեցում անտառների պաշտպանության հարցում՝ ժամանակին հեռացնել չորացած բույսերը, այրել աղբը, հետեւել հիվանդ ծառերի հայտնվելուն։ Եթե այս ամենը չվերահսկվի, մոտ ապագայում փշատերեւ անտառները կարող են ընդհանրապես վերանալ։