Ճապոնիայում պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ աղջիկը, որը ռեալիթի-շոուի է մասնակցել, ինքնասպանություն է գործել շոուից հետո քննադատությունների ու ծաղրի պատճառով։ Նրա մայրը երեք հեռուստաընկերություններից մոտ 1 միլիոն դոլարի փոխհատուցում է պահանջում, հաղորդում է Kyodo լրատվական գործակալությունը:

Կինը հայց է ներկայացրել ճապոնական Fuji Television Network Inc-ի եւ հաղորդումները պատրաստած եւս երկու ընկերությունների դեմ։ Նրա դուստրը 2020 թվականին նկարահանվել է մի տեսարանում, որտեղ դրսեւորել է սադրիչ վարքագիծ, որից հետո սոցցանցերում սկսել են քննադատել ու ծաղրի ենթարկել նրա։

Սակայն, չնայած բացասական երեւույթին, հաղորդումը շարունակել են ցուցադրել հեռուստատեսությամբ։ Մոր կարծիքով՝ դա հանգեցրել է դստեր ինքնասպանությանը։ Կինը հույս ունի, որ դատարանը կկարողանա կասեցնել ատելության շարունակվող հոսքը։