ԱՄՆ-ի Բեքմանի առաջադեմ գիտության եւ տեխնոլոգիաների ինստիտուտի հոգեբանների խումբը պարզել է, որ ընթերցանությունը պահպանում է տարեց մարդկանց հիշողությունը: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Frontiers in Psychology ամսագրում։

Ընթերցանությունը զարգացնում է էպիզոդիկ հիշողությունը, որը թույլ է տալիս մեզ հիշել, թե ինչ է տեղի ունեցել գրքի նախորդ գլուխներում, եւ ամրապնդել կարճաժամկետ հիշողությունը։

Փորձերի արդյունքում պարզվել է, որ կարդալը շատ ավելի արդյունավետ է բարելավում հիշողությունը, քան գլուխկոտրուկները։ Այս բացահայտումը թույլ է տալիս կոգնիտիվ խանգարումների բուժման նոր մեթոդներ մշակել։