Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ժամը 12։00-ի սահմաններում Գայի պողոտայում «Մեգամոլ» առևտրի կենտրոնի ավտոկայանատեղիում Mitsubishi Pajero մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել Opel մակնիշի ավտոմեքենայից իջնող 20-25 տարեկան տղա հետիոտնի։ Գրում է shamshyan.com-ը։

Վրաերթի ենթարկվածը նախ տեղում առաջին օգնությունն է ստացել Mitsubishi Pajero-ի վարորդի կողմից, ապա շտապօգնության բժիշկների կողմից տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Վրաերթի փաստով նախաձեռնվել է վարույթ։  Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և վրաերթի ենարկվածի ինքնությունը։