Ռուսաստանի միջպետական ավիացիոն կոմիտեն Հայաստանում ավիավթարի հետաքննության հանձնաժողով է ստեղծել։

Միջպետական ավիացիոն կոմիտեի հաղորդագրության մեջ նշվում է, որ դեկտեմբերի 1-ին Հայաստանի Կոտայքի մարզում «ավիացիոն պատահար է տեղի ունեցել Beechcraft 95-B55 OM-KVV ինքնաթիռի հետ։ Առկա տեղեկությունների համաձայն՝ ինքնաթիռում գտնվող անձնակազմի երկու անդամները զոհվել են։ Ինքնաթիռը ավերվել է»։

«Քաղաքացիական ավիացիայի եւ օդային տարածքի օգտագործման մասին միջպետական համաձայնագրի ու Հայաստանի Հանրապետության իշխանությունների դիմումի հիման վրա Միջպետական ավիացիոն կոմիտեն ստեղծել է ավիացիոն վթարի հետաքննության հանձնաժողով։ Հանձնաժողովը սկսել է իր աշխատանքները։