Ամերիկացիների գրեթե կեսը կարծում է, որ Վաշինգտոնը պետք է Ուկրաինային մղի Ռուսաստանի հետ համաձայնագրի կնքման։ Հարցման արդյունքների համաձայն՝ ամերիկացիների մոտ կեսը (47 տոկոս) կարծում է, որ Ուկրաինային պետք է հնարավորինս շուտ մղել Ռուսաստանի հետ խաղաղության համաձայնագրի։

Ipsos-ի հարցումը, որ անցկացվել է Չիկագոյի Գլոբալ հարցերի խորհրդի կողմից, ցույց է տվել, որ ամերիկացիների թիվը, որոնք ասում են, որ ԱՄՆ-ը պետք է կարգավորման կոչ անի Ուկրաինային, հուլիսի 38 տոկոսից նոյեմբերին հասել է 47 տոկոսի:

Նույնքան մարդ (48 տոկոս) նոյեմբերի 18-20-ն անցկացված հարցման ժամանակ ասել է, որ ԱՄՆ-ը պետք է աջակցի Ուկրաինային «այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է», չնայած ամերիկացիների համար հնարավոր ծախսերին: Այս տոկոսը հուլիսից նվազել է 10 կետով։

Այնուամենայնիվ, ամերիկացիների մեծամասնությունը դեռեւս աջակցում է Ուկրաինային օգնելու ջանքերին՝ երկու երրորդն աջակցում է երկրին զենքի վաճառքին եւ տնտեսական օգնությանը, իսկ երեք քառորդը աջակցում է ուկրաինացի փախստականների ընդունմանը եւ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին: