Իրանի կղերապետները, հավանաբար, կդիմանան բողոքի ցույցերին, որոնք համակել են երկիրը, եւ կարող են երկար տարիներ մնալ իշխանության ղեկին։ Այս մասին հայտարարել է Իսրայելի ռազմական հետախուզության գլխավոր վերլուծաբան Ամիտ Սաարը, հաղորդում է Reuters-ը։

«Կարծես թե ռեպրեսիվ իրանական ռեժիմին կհաջողվի վերապրել այդ բողոքները»,-ասել է բրիգադային գեներալ Ամիտ Սաարը, որը որպես իսրայելական ռազմական հետախուզության հետազոտությունների բաժնի ղեկավար պատասխանատու է Ազգային ռազմավարական կանխատեսումների համար:    

Ավելի ուշ ռազմական հետախուզության հրամանատար, գեներալ-մայոր Աարոն Հալիվան հավելել է, որ «երկարաժամկետ հեռանկարում հնարավոր է, որ այդ ռեժիմը չապրի»: «Ես չեմ կարող նշել ամսաթիվը։ Մենք մարգարեներ չենք»,-ասել է նա։