Առաջին անգամ Արցախ կբերվի համաքրիստոնեական եկեղեցու նշանավոր սուրբ Հակոբ Մծբնա Հայրապետի մասունքը։ Այս մասին հայտնում են ՀԱՍԵ Արցախի թեմից։

Դեկտեմբերի 17-ին Սուրբ Մասունքը կլինի Ս. Հակոբավանքում, իսկ դեկտեմբերի 18-ին՝ Ստեփանակերտի Ս. Աստվածածին առաջնորդանիստ Մայր Տաճարում, որտեղ Սուրբ Պատարագ կմատուցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի Լուսարարապետ Գերաշնորհ Տեր Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը:

«Սիրով հրավիրով ենք բոլորիդ` ներկա գտնվելու սրբազան արարողություններին»,- նշում են թեմից: