Ռուսաստանը կձգտի, որ Զապորոժիեի ատոմակայանի շուրջ պաշտպանական գոտու ստեղծման մասին պայմանավորվածությունը մինչեւ տարեվերջ ձեռք բերվի, լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

«Մենք ձգտելու ենք դրան։ Ես հստակ գիտեմ մի բան՝ հարցերի ծավալը, որոնք այժմ մշակված են, եւ գաղափարների այն հավաքածուն, որը դրված է սեղանին, թույլ է տալիս մեզ շարժվել այդ ուղղությամբ՝ առողջ մոտեցում եւ քաղաքական կամք ունենալու դեպքում»,- լրագրողներին ասել է Ռյաբկովը «Պրիմակովյան ընթերցումներ»-ի կուլիսներում։

«Բայց դա մեզնից կախված չէ։ Հենց մենք խնդիրներ չունենք Զապորոժիեի ԱԷԿ-ի պաշտպանական գոտու ստեղծման հետ կապված։ Դա կախված է Կիեւից, նրան ուղղորդողներից, որոնք, մեծ հաշվով, բազմիցս ցուցադրել են իրենց ցանկությունը, հմտությունը, պատրաստակամությունը՝ արգելակելու եւ շարունակելու այն քաղաքականությունը, որը փաստացի խրախուսում է Ռուսաստանի դեմ պատերազմին աջակցությունը մինչեւ, ինչպես հիմա ասում են, վերջին ուկրաինացին»,- ասել է փոխնախարարը։