Երևանի կենտրոնում՝ Հանրապետության հրապարակում, դեկտեմբերի 7-ին, ժամը 17:00-ին սահադաշտ և ատրակցիոն կբացվեն։ Տեղեկությունը հրապարակվել է Հանրային հեռուստաընկերության ֆեյսբուքյան էջում։

«Ատրակցիոնը և սահադաշտը կգործեն ամեն օր` ժամը 13:00-22:00»,– ասված է հաղորդագրությունում:

Տոմսերից ստացված ամբողջ հասույթն ուղղվելու է բարեգործական նպատակների: