Բրիտանիան եւ ԱՄՆ-ը նոր գործընկերություն են կնքել էներգետիկ անվտանգության ոլորտում, որը նպատակ ունի նվազեցնել «գլոբալ կախումը» ռուսական էներգակիրներից, վկայում է Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակի եւ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունը, որը տեղակայվել է Բրիտանիայի վարչապետի գրասենյակի կայքում։

«Մեծ Բրիտանիայի ու ԱՄՆ-ի միջեւ էներգետիկ անվտանգության գործընկերության» շրջանակում Մեծ Բրիտանիան եւ ԱՄՆ-ը աշխատելու են նվազեցնել գլոբալ կախումը ռուսական էներգակիրների արտահանումից, կայունացնել էներգետիկ շուկաները եւ ակտիվացնել համագործակցությունը էներգաարդյունավետության, միջուկային էներգետիկայի եւ էներգիայի վերականգնվող  աղբյուրների ոլորտում»,- նշվել է հայտարարությունում։

Նշվել է նաեւ, որ գործընկերությունը հիմնվելու է էներգետիկայի վերաբերյալ բրիտանա-ամերիկյան ռազմավարական երկխոսության հետագա գործառնության վրա, գործընկերությունը գլխավորելու են երկրների էներգետիկայի նախարարները։