Արմավիրի մարզում, դեկտեմբերի 4-ին, բռնություն է կիրառվել իր մասնագիտական գործունեությունը կատարող բժշկի նկատմամբ։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, այդ օրը, ժամը 23։25-ի սահմաններում «Վաղարշապատ» ԲԿ-ում մի քաղաքացի վիճաբանել է վիրաբույժ՝ 52-ամյա Արմեն Վարդանյանի հետ։ 

Վիճաբանության ժամանակ այդ քաղաքացին գլխով հարվածել է վիրաբույժի ձախ քունքին, ինչի հետևանքով պատճառվել է վնասվածք։

Ահազանգով հիվանդանոց է ժամանել ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը: Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ 

Ոստիկանները պարզել են ենթադրալ կասկածյալի ինքնությունը և ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ նրան հայտնաբերելու և Վաղարշապատի քննչական բաժին ներկայացնելու համար։