Խորհրդարանը դեկտեմբերի 7-ին մեկ րոպե լռությամբ հարգել է 1988թ. Սպիտակի աղետալի երկրաշարժի զոհերի հիշատակը։

Հիշեցնենք, որ ավերիչ երկրաշարժը տեղի է ունեցել 1988թ. դեկտեմբերի 7-ին, ժամը 11.41-ին։ Գրեթե լիովին հողին էր հավասարվել Սպիտակ քաղաքը։ Մեծ ավերածություններ եւ բազմաթիվ մարդկային զոհեր են ունեցել Լենինական (այժմ՝ Գյումրի) եւ Կիրովական (այժմ՝ Վանաձոր) քաղաքները։ Պաշտոնական տվյալներով՝ զոհվել է ավելի քան 25 հազար մարդ, ավելի քան 500 հազար հոգի զրկվել է օթեւանից, մոտ 140 հազար մարդ հաշմվել է։