Ռուսաստանի հարավի եւ կենտրոնական մասի 11 օդանավակայաններում թռիչքների սահմանափակման ռեժիմը երկարաձգվել է մինչեւ դեկտեմբերի 15-ը, հաղորդում է «Ռոսավիացիան»։

«Ռուսաստանի հարավի եւ կենտրոնական մասի 11 օդանավակայաններում թռիչքների իրականացման սահմանափակումների ռեժիմը երկարաձգվել է մինչեւ 2022 թվականի դեկտեմբերի 15-ը»,-ասվում է հաղորդագրության մեջ: 

Դա վերաբերում է Անապայի, Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Գելենջիկի, Կրասնոդարի, Կուրսկի, Լիպեցկի, Դոնի Ռոստովի, Սիմֆերոպոլի եւ Էլիստայի օդանավակայաններին։

Ռուսաստանի հարավում թռիչքների սահմանափակման ռեժիմը գործում է փետրվարի 24-ից։