Գերմանիայում պետական հեղաշրջման կազմակերպման կասկածանքով ձերբակալվել է 25 մարդ, այդ թվում մեկ ռուս կին, տեղեկացրել է Գերմանիայի գլխավոր դատախազությունը։

«Կալանավորվածները պատկանում են ահաբեկչական կազմակերպությանը, որը հիմնվել է 2021թ. նոյեմբերի վերջին եւ նպատակ ունի տապալել Գերմանիայում գործող պետական կարգը եւ այն փոխարինել պետության սեփական ձեւով, որի հիմնական գծերն արդեն մշակված են»,- նշված է հաղորդագրությունում։

Գերմանիայի գլխավոր դատախազությունում նշել են, որ կալանավորվածները ոստիկանական հատուկ գործողության ընթացքում նախատեսել են գրոհել եւ զավթել բունդեսթագը եւ քաղաքական գործիչներին։

Նշվել է, որ իշխանության զավթման շրջանակում ծայրահեղ աջ ծայրահեղականները ստեղծել են իշխանության այլընտրանքային մարմիններ, այդ թվում ռազմականացված թեւ։

Ավելի վաղ հայտի էր դարձել, որ Գերմանիայի ոստիկանությունը ենթադրյալ աջ ծայրահեղականների դեմ հատուկ գործողություն է իրականացնում։

Գերմանական ոստիկանության աշխատակիցները կալանավորել են 25 մարդու, որոնք կամ աջ հոսանքի անունը չնշած ահաբեկչական կազմակերպության անդամներ են, կամ աջակցել են դրան։ Տեղեկացվել է, որ գերմանական հատուկ ծառայության ուժերը միաժամանակ գործում են Գերմանիայի 11 շրջաններում։ Խուզարկություններ են կատարվում ավելի քան 130 տներում, օֆիսներում եւ այլ հաստատություններում։