ԱՄՆ-ում 22-ամյա տեղացի բնակչին, որը վրա ԼԳԲՏԿ+ ակումբում կրակելոցվ սպանել է մարդկանց, մեղադրանք է առաջադրվել 305 կետերով, այդ թվում՝ ատելության հողի վրա կատարված հանցագործությունների: Այս մասին հայտնում է AP News-ը։

Դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 19-ին Կոլորադոյի Club Q ակումբում։ Անդերսոն Օլդրիչի հրաձգության հետեւանքով  մահացել է 5 մարդ եւ առնվազն 25-ը վիրավորվել է։

Կրակոցները դադարել են միայն այն բանից հետո, երբ այցելուները գետնին են տապալել կասկածյալին եւ ծեծելով Օլդրիչին ստիպել են նրան հանգստանալ եւ սպասել ոստիկանությանը։

ԼԳԲՏԿ+-ի ակտիվիստները այս միջադեպը կապել են քվիր համայնքի հասցեին ատեցողական հռետորաբանության հետ։ Ընդ որում Օլդրիչը իրեն ոչ բինար անձնավորություն է  ճանաչում, որն իր մասին խոսելիս օգտագործում է  «նրանք/նրանց» դերանունները։

Շրջանի դատախազ Մայքլ Ալենը բացատրել է, որ սպանության մեղադրանքով երիտասարդը ցմահ ազատազրկման է դատապարտվելու։

Բացի այդ, պարզվել է, որ կրակոցներից մեկ տարի առաջ Օլդրիչը ձերբակալվել էր պայթյունի սպառնալիքի մեղադրանքով, ինչը հանգեցրել էր մոտ 10 տների տարհանման։