Դեկտեմբերի 3-ի սադրանքից հետո Ադրբեջանն այսօր նոր սադրանքի է դիմել։

Ինչպես արդեն հաղորդվել էր, ադրբեջանական կողմը հայտարարել էր Արցախում ռուս խաղաղապահների հրամանատարության հետ որոշ բանակցություններ անցկացնելու մասին։

Ադրբեջանական լրատվամիջոցների համաձայն՝ «Ադրբեջանցի մասնագետների խումբը, որն ուղեւորվել էր Ադրբեջանի Ղարաբաղի շրջան բնական ռեսուրսների անօրինական շահագործման եւ դրա հետ կապված բնապահպանական հետեւանքների մոնիթորինգի եւ հետաքննության համար, չորեքշաբթի Խոջալուում կշարունակի քննարկումները ռուս խաղաղապահ ուժերի հրամանատարության հետ (ՌԽՀ)։

Ձեւակերպումն ինքնին ավելի քան սադրող է։ Սակայն սրանով Ադրբեջանը կանգ չի առնում։ «Մասնագետներին» ուղեկցում է լրագորղների խումբ խաղապահներին սադրելու ակնհայտ նպատակով։ Ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված են «խաղաղապահները խախտելով իրենց լիազորությունները թույլ չեն տալիս ադրբեջանցի լրագրողներին մտնել Խոջալու» եւ «Ադրբեջանցի լրագրողները ճեղքելով անցնում են» վերնագրերը։