Կատալոնիայում ավելի քան 150 մարդ է տուժել երկու գնացքների բախման հետեւանքով։ Այս մասին հայտնել է քաղաքացիական բնակչության պաշտպանության տեղական վարչությունը։

Ըստ վարչության տվյալների՝ 150 մարդ աննշան վնասվածքներ է ստացել, եւս 5-ը գտնվում է միջին ծանրության վիճակում։ Դեպքի վայրում աշխատում են փրկարար ծառայությունները: Տուժածների թիվը ճշտվում է։