ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը կարծում է, որ Ռուսաստանի եւ Ուկրաինայի խաղաղ բանակցությունների համար պայմաններ «դեռ չեն ստեղծվել»։ Այս մասին նա ասել է Financial Times թերթի կազմակերպած միջոցառման շրջանակում առցանց ելույթի ժամանակ։

«Պայմանները դեռ ստեղծված չեն, քանի որ Ռուսաստանն ազդանշաններ ցույց չի տալիս, որ պատրաստ է բանակցությունների՝ պահպանելով Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ Բայց ո՛չ ես, ո՛չ Բրյուսելը չպետք է որոշենք դա։ Ուկրաինացիները պետք է որոշեն, թե երբ կգա բանակցությունների ժամանակը»,-ասել է նա։

Նա նաեւ հիշեցրել է, որ դաշինքը «պաշտպանում է Ուկրաինայի՝ որպես ինքնիշխան պետություն ինքնապաշտպանության իրավունքը»։