Լատվիայի խորհրդարանում աշխատանքի են ընդունել վհուկի, տեղեկացրել է տեղի NRA պորտալը։

Լրագրողների տեղեկացմամբ՝ Լատվիայում հայտնի կախարդուհի Սանիտա Պետերեին իր օգնականի ապաշտոնում աշխատանքի է վերցրել սեյմի պատգամավոր Նատալյա Մարչենկո-Յոդկոն։ Նշվել է, որ կինն օգնում է պատգամավորին «սոցիալական հարցերը լուծելիս, քանի որ այդ հարցերում ուժեղ է»։

«Վհուկը չի՞ կարող սեյմում լինել։ Ես կարծում եմ, որ մենք շատ կարեւոր եւ օգտակար ենք քաղաքականությունում»,- նրան մեջբերել է պարբերականը։ Պետերեի խոսքով՝ Լատվիայում «շատ վհուկներ մոտ են քաղաքականությանը»։