2023 ֆինանսական տարվանից (2023 թ․ ապրիլի 1 – 2024 թ․ մարտի 31) Ճապոնիայի փոստը ծանրոցների եւ առաքումների համար կօգտագործի իր սեփական անօդաչուները, հաղորդում է NHK հեռուստաալիքը:

Ճապոնիայի փոստի վառ-կարմիր գույնով ներկված ACSL դրոնի երկարությունը 1,5 մետր է։ Այն կարող է մինչեւ 5 կգ կշռով ծանրոցներ եւ առաքումներ տեղափոխել։ Մեկ թռիչքի ընթացքում այն կկարողանա մինչեւ 32 կմ տարածություն հաղթահարել։

Դրոնները հիմնականում կօգտագործվեն լեռնային շրջաններում եւ հեռավոր քիչ բնակեցված կղզիներում, որտեղ քիչ փոստատարներ կան: