ԱՄՆ-ի շրջանային դատարանի դատավոր Ջոն Բեյթսը, որը երկար ժամանակ ղեկավարում էր ազգային անվտանգության հացերով գործերը, խոստովանել է, որ ստիպված է փակել Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանի դեմ՝ ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանությանը նրա մասնակցության վերաբերյալ հարուցված գործը, գրում է The Guardian-ը։

Քաղաքացիական հայցը մերժելու որոշումը, որը ներկայացրել են Խաշոգջիի հարսնացուն՝ Հաթիջեյ Չենգիզը, եւ Dawn ՀԿ-ն, որը հիմնվել է սպանված լրագրողի կողմից, ըստ երեւույթին, նշանավորում է 2018 թվականին սպանության համար թագաժառանգին պատասխանատվության ենթարկելու ջանքերի ավարտը, նշում է թերթը։

Բացի այդ, այժմ բին Սալմանը կարող է ազատ մեկնել ԱՄՆ։ Չնայած նրան, որ նրա դեմ գործ չի հարուցվել ԱՄՆ դատախազության կողմից, որը նրան ձերբակալելու իրավունք ունի, թագաժառանգը կարող էր որոշ իրավական խնդիրներ ունենալ:

Լրագրողը անհետացել էր 2018 թվականի հոկտեմբերի 2-ին Ստամբուլում Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսություն կատարած այցից հետո։ Թուրքական ԶԼՄ-ները՝  վկայակոչելով իրավապահ եւ քննչական մարմինների աղբյուրները, հայտնել են, որ իշխանությունները հաստատում են, որ Խաշոգջիին դաժանաբար խոշտանգել են հյուպատոսության շենքում, այնուհետեւ սպանել: