ԱՄՆ-ի պաշտպանական բյուջեն առճակատային եւ աննախադեպ բնույթ է կրում եւ ուղղված է եվրոպական մայրցամաքի երկարատեւ ապակայունացմանը, հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

«Ընդունված փաստաթուղթը չափազանց առճակատային է մեր երկրի հանդեպ, աննախադեպ առճակատային, ինչն, իհարկե, ապագայում հղի է  եվրոպական մայրցամաքի տեւական ապակայունացման հետ կապված բավականին լուրջ եւ երկարատեւ հետեւանքներով», - լրագրողներին ասել է Պեսկովը։

Կոնգրեսի երկու պալատների կողմից համաձայնեցված 2023 թվականի ԱՄՆ-ի պաշտպանական բյուջեն նախատեսում է հաջորդ տարի Ուկրաինային լրացուցիչ 800 միլիոն դոլարի հատկացում եւ ավելի քան 6 միլիարդ դոլարի տրամադրում՝ Եվրոպայում  Ռուսաստանի Դաշնությանը զսպելու համար, հիպերձայնային զենքի դեմ պայքարի «համապարփակ ռազմավարության» մշակում, ինչպես նաեւ մշտական արգելք է սահմանում  ՀՀՊ համակարգերով Ռուսաստանի հետ տվյալների փոխանակման համար​​։