Բաքվում հայտարարել են, որ ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հրամանատարության հետ այսօրվա հանդիպումը «անցկացվել է կառուցողական ոգով» եւ «այդ հարցի շուրջ շփումները կշարունակվեն»։

Ադրբեջանի էկոնոմիկայի եւ բնապահպանության եւ բնական ռեսուրսների նախարարությունը նույնիսկ համատեղ հայտարարությամբ են հանդես եկել ՌԴ խաղաղապահ ուժերի հրամանատարության հետ հանդիպման վերաբերյալ՝ հանրությանը տեղեկացնելով, որ վերոնշյալ նախարարության աշխատակիցներից, Էկոնոմիկայի նախարարությանը կից գույքային հարցերի պետական ​​ծառայությունից եւ AzerGold» փակ բաժնետիրական ընկերությունից բաղկացած մոնիթորինգային խումբը  ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատարության հետ իբրեւ թե քննարկվել են օգտակար հանածոների հանքավայրերի զննման, ապօրինի շահագործման կանխարգելման, մոնիթորինգի անցկացման եւ տարբեր ուղղություններով գույքագրման, գույքի կադաստրային հաշվառման կազմակերպման, շրջակա միջավայրին, ստորերկրյա եւ մակերեւութային ջրերի աղբյուրներին հասցվող հնարավոր վնասների եւ ռիսկերի գնահատման, ինչպես նաեւ հասցված վնասների հետեւանքների վերացման մասին հարցեր»։

Այսպիսով, Ադրբեջանում որոշել են «բնապահպանական խնդիրների» քողի տակ հայտարարել Արցախի նկատմամբ իրենց գոյություն չունեցող իրավունքների մասին՝ միեւնույն ժամանակ փորձելով ռուսական խաղաղապահ կոնտինգենտին մանիպուլյացիայի ենթարկելու հնարավորությունները։

Հայկական եւ ռուսական կողմից կատարվածի վերաբերյալ պաշտոնական մեկնաբանություններ դեռ չկան։