Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն Վաշինգտոնում հանդիպում է ունեցել ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, դեմոկրատ սենատոր Բոբ Մենենդեսի եւ այս հանձնաժողովի անդամ հանրապետական ​​Ջեյմս Ռիշի հետ։ Քննարկվել են Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայի հետեւանքով վտանգված տարածաշրջանային անվտանգությունը եւ դրա հետևանքով առաջացած ճգնաժամերը, հաղորդում է MOLDPRES-ը՝ վկայակոչելով նախագահի մամուլի ծառայությանը։

Նախագահը շնորհակալություն է հայտնել Միացյալ Նահանգներին պատերազմի ազդեցությունը մեղմելուն ուղղված օգնության համար եւ ընդգծել, որ մենք դեռեւս աջակցության կարիք ունենք պաշտպանական ոլորտն ու էներգետիկ կայունությունն ամրապնդելու համար, այդ թվում՝ վերականգնվող էներգիայի ոլորտում ներդրումների հաշվին։ Մայա Սանդուն նաեւ նշել է Ուկրաինային ԱՄՆ աջակցության կարեւորությունը։

Սանդուն դեկտեմբերի 5-ից 7-ը պետական այցով գտնվում է Միացյալ Նահանգներում: