«Դավինչի» տուրիստական ընկերության տնօրենի եւ աշխատակիցների հանցավոր գործողություններից տուժած քաղաքացիներին տեղեկացնեմ, որ թիվ ՍնԴ/3222/04/21 սնանկության գործով Դատարանը 16.11.2022 թվականի որոշմամբ բավարարել է ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարչի միջնորդությունը եւ թույլատրել է ՍՊԸ-ի պարտավորությունների կատարման ապահովման համար բանկում գրավադրված՝ տնօրենին պատկանող անշարժ գույքերը հրապարակային սակարկությունների միջոցով վաճառել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Րաֆֆի Ասլանյանը։

«Նշված գիրծընթացն ապօրինի է, քանի որ քրեական վարույթով քննիչի որոշմամբ կալանք է դրված գույքերի վրա, ինչի մասին տեղեկացված է եղել նաեւ սնանկության գործով կառավարիչը։ Ինձ լիազորած 20 տուժողների անունից նշված ապօրինության կապակցությամբ դիմելու եմ ՀՀ գլխավոր դատախազությունը, մյուս տուժողներն իրենց օրինական շահերը պետք է ներկայացնեն ինքնուրույն»,- գրել է նա։